Չարենցավանում մոտ 50 տոկոս մասնակցություն է եղել. Մուկուչյան

Չարենցավանում մոտ 50 տոկոս մասնակցություն է եղել. Մուկուչյան

Չարենցավանում մասնակցությունը եղել է 49.6 տոկոս: Մյուս համայնքները քիչ անց կաշփոփեն ու հստակ կասեն:

Այս մասին քիչ առաջ Hraparak.am-ին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Իր նշած այդ 49.6 տոկոսը բացարձակ թվով կազմում է 13 հազար 329 քվեարկությանը մասնակցած քաղաքացի:

Մեր հարցին` ինչպե՞ս են անցել ՏԻՄ ընտրությունները, միջադեպեր, ահազանգեր շա՞տ են եղել, Մուկուչյանն ասաց.

«Օրվա ընթացքում ինչ-որ լուրջ ահազանգեր չենք ստացել»,-ասաց Մուկուչյանը: