Հանրային հեռուստատեսության նախագծերի առաջարկներ

Հանրային հեռուստատեսության նախագծերի առաջարկներ

Հարային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդական Տիգրան Պասկևիչյանը պարբերաբար գրառումներ էր անում առաջիկայում սպասվելիք նախագծերի մասին։
Այսօր, վերջապես, Հանրայինը տեղադրել է այս մասին հայտարարություն։
Ներկայացնում ենք այն։

«2019 թվականի հունիսի 10-ից մեկ ամսվա ընթացքում այստեղ կարող եք տեղադրել հեռուստանախագծերի ձեր առաջարկները։ Նախագծերը կքննարկվեն եւ կընտրվեն ընկերության գեղարվեստական խորհրդում, լավագույնները կհայտարարվեն օգոստոսի 10-ին։ Չընտրված առաջարկների հեղինակները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով։
Հանրային Հեռուստաընկերությունը երաշխավորում է հեղինակային իրավունքների պահպանումը։ Շնորհակալություն համագործակցության համար»։