Հայ երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվեց Իսպանիա. ո՞վ է նա

 Հայ երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվեց Իսպանիա. ո՞վ է նա

«Քյոլնի» (U19) երիտասարդական թիմից 19-ամյա հենակետային կիսապաշտպան Բեն Կրյուգեր-Խաչատրյանը տեղափոխվել է իսպանական «Ալգեսիրաս» ակումբ։ Կրյուգերի նոր թիմը հանդես է գալիս Իսպանիայի երրորդ լիգայում (Primera Federación - Grupo II):

«Քյոլնի» կազմում Բեն Կրյուգերը դարձել է FVM-Pokal der Junioren երիտասարդական գավաթի հաղթող՝ եզրափակչում հաղթելով «Լեւերկուզենին»։ Ընդհանուր առմամբ, նա «Քյոլնի» կազմում անցկացրել է 10 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։