«Մայքրոսոֆթը» մանրամասներ է հրապարակել Windows 10-ի ռեդիզայնից

«Մայքրոսոֆթը» մանրամասներ է հրապարակել Windows 10-ի ռեդիզայնից

«Մայքրոսոֆթի» դիզայնի եւ հետազոտությունների հարցերով փոխնախագահ Ջոն Ֆրիդմանը ներկայացրել է Windows 10 օպերացիոն համակարգի դիզայնի փոփոխությունների հետ կապված որոշ մանրամասներ։ Համակարգը փորձ է արվել դարձնել ավելի օրգանիկ, ինչի պատճառով էլ ծրագրերի «իկոնա»-ները դարձվել են Fluent Design-ի ոճով։

Հիմնական նպատակն է եղել նշանները դարձնել առավելագույնը միակերպար։ Fluent Design-ը ներկայացվել է ավելի քան երկու տարի առաջ Microsoft Build 2017 կոնֆերանսի ժամանակ։ Այս ոճը պահպանում է ձեւավորման ինտերֆեյսի պարզ ոճը, սակայն հարթ էկրանից անցում է կատարում Metro UI ոճի, որը ավելի վաղ օգտագործվել էր Windows-ի 10, 8 վարկածի համար։