Ով կփոխարինի Նազելի Բաղդասարյանին

Ով կփոխարինի Նազելի Բաղդասարյանին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը քիչ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց` իր էջում գրելով այդ մասին։ Նրա նկատմամբ դեռ դեկտեմբեր ամսին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարույթ էր հարուցվել, իր հետ փոխկապակցված անձին պաշտոն նշանակելու հետ կապված։

Մենք գրել էինք, որ սպասվում է մարզպետի հրաժարականը, չնայած Նազելի Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հերքել էր դա: 

«Հրապարակի» տեղեկություններով Շիրակի մարզպետ է նշանակվելու անտառտնտեսության պետի տեղակալ Սիմոն Պետրոսյանը կամ նախկին դաշնակցական, մարզպետարանի երկարամյա աշխատակից Մուշեղ Մուրադյանը։