Հասարակություն

Ադրբեջանական կողմը փաստաթղթի ստորագրումը նախատեսում է աշնանը` COP-29-ի օրերին

Ադրբեջանական կողմը փաստաթղթի ստորագրումը նախատեսում է աշնանը` COP-29-ի օրերին

Վերջին օրերին Թուրքիայից և Ադրբեջանից հայտարարությունների տարափ է գալիս, որոնց էությունը հանգում է նրան, որ պետք է որքան հնարավոր է շուտ Հայաստանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» կնքել։ 
Ինչո՞ւ հանկարծ թուրք-ադրբեջանական տանդեմը որոշեց առավելագույնս արագացնել Հայաստանի  հետ իբր «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։ Ամեն ինչ շատ պարզ է:

Գաղտնիք չէ, որ ներկայիս հայկական իշխանությունը գործում է խիստ ի շահ թուրք-ադրբեջանական տանդեմի և փաստացի սպասարկում է Հայաստանի թշնամի պետությունների շահերը:
Սա փաստ է, որն, ի դեպ, հայաստանյան իշխանություններն արդեն չեն էլ թաքցնում, անունը դնելով «խաղաղությանը միտված պրոցես»։

Սակայն թուրք-ադրբեջանական տանդեմը շատ լավ հասկանում է, որ փաշինյանական իշխանության դիրքերը Հայաստանում օր օրի սրընթաց թուլանում են, և հետևաբար պետք է օր առաջ տրամաբանական ավարտին հասցնել Հայաստանի չեզոքացման միջանկյալ փուլը, այսինքն` շինծու «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։ 
Ինչպե՞ս դա անել:

Նախ պետք է նշել, որ «խաղաղության պայմանագրի» ոչ մի նախագիծ գոյություն չունի, և հայկական իշխանությունները ադրբեջանական կողմի հետ բանակցում են բացառապես Արցախի ողջ տարածքի և Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների թուրք-ադրբեջանական օկուպացիայի իրավական լեգիտիմացման շուրջ, ինչպես նաև «խաղաղության պայմանագրի» անվան տակ իրավաբանորեն կամրագրվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետագա քայլերը՝ «դեմարկացիայի և դելիմիտացիայի» անվան տակ Հայաստանը փուլ առ փուլ մասնատելու և, բնականաբար, Հայաստանի տարածքը ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը։

Որտե՞ղ է նախատեսվում ստորագրել Հայաստանի փուլային չեզոքացման փաստաթուղթը։
Ադրբեջանական կողմը նախատեսում է փաստաթղթի ստորագրում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) միջազգային համաժողովի շրջանակներում, այսինքն` աշնանը, նոյեմբերին:
Դատելով Բաքվի հայտարարությունների տոնայնությունից և ադրբեջանցիների հետ օր առաջ ինչ-որ բան ստորագրելու հայկական կողմի ցանկությունից, հավանաբար, արդեն հիմա կուլիսային բանակցություններ են ընթանում Նիկոլ Փաշինյանի` Բաքու այցի շուրջ, Հայաստանի չեզոքացման միջանկյալ ակտ ստորագրելու համար։
Ի դեպ, եթե ուզում ենք հասկանալ ադրբեջանական կողմի իրական տրամադրությունները, թե ինչ է նախատեսվում ստորագրել Բաքվում, ապա հենվելով հենց ադրբեջանական աղբյուրներին ամրագրենք, որ Ադրբեջանը նախատեսում է նույն համաժողովում փաստաթղթեր հրապարակել տարածաշրջանում էկոլոգիական իրավիճակի մասին, որտեղ Հայաստանի տեղանունները կներկայացվեն բացառապես հայկական քաղաքների ու գյուղերի ադրբեջանական անվանումներով։ 
Հասկանո՞ւմ եք` ինչի համար։
Հետևությունները թողնում եմ ձեզ:

Արման Աբովյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image