Այսօր չունենք էլ Շուշին, բայց մեր գործով փորձում ենք աշխարհին փոխանցել այն, ինչ պահել ենք մեր սրտում. Սիրուշո

Այսօր չունենք էլ Շուշին, բայց մեր գործով փորձում ենք աշխարհին փոխանցել այն, ինչ պահել ենք մեր սրտում. Սիրուշո

Սիրուշոն լուսանկարներ էր հրապարակել, որին կից գրառում է արել` նշելով, որ հայկականը ներկայացնում են ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում։

«Մի քանի տարի առաջ հենց այս օրերին Շուշիում էինք...
Ելույթից առաջ բարձրացել էինք Ջդրդուզ, լուռ նստել էինք ու փորձում էինք գնահատել այն, ինչ ունենք... 
Այսօր չունենք էլ Շուշին... բայց կանք մենք ու մեր գործով փորձում ենք աշխարհին փոխանցել այն, ինչ տեսել ենք ու պահել մեր սրտում` բնությունը, սերը...
Այս պահին աշխարհի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում ներկայացնում ենք մերը, հայկականը: Չենք կոտրվում, հակառակը, ավելի նպատակասլաց ենք ու ուժեղ»,-նշել է նա։