Իսրայելն «արյուն է սփռում» Բեյրութում. «թշնամիներին» սպանում է ընտանյոք հանդերձ

Իսրայելական բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է շիական «Հըզբոլլահ» շարժման կենտրոնակայանը մզկիթում, որը գտնվում է Լիբանանի հարավում՝ Սալահ Գանդուր հիվանդանոցի մոտ:
Միաժամանակ հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումները Բեյրութի հարավային արվարձանում «Հըզբոլլահի» թիրախների վրա՝ վերսկսվել են։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդը և նրա ընտանիքի երեք անդամները զոհվել են Լիբանանի հյուսիսում իսրայելական հարձակման հետևանքով, իր հերթին գրում է Reuters-ը։
Մի քանի ժամ առաջ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի Ալ-Բադավի բնակելի թաղամասի վրա, որտեղ տեղակայված է նաև պաղեստինցի փախստականների ճամբարը:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ շարժման առաջնորդներից Սայիդ Աթաուլլահ Ալին կնոջ և երկու երեխաների հետ սպանվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին 27-ին՝ Բեյրութին հասցված հարվածի հետևանքով սպանվել էր «Հըզբոլլահ»-ի երկարամյա առաջնորդ Հասան Նասրալան: Տեղեկություններ կան, որ նույն օրերին Իսրայելի բանակը վերացրել է նաև շարժման մի քանի առաջնորդների, հրամանատարների, ինչպես նաև Նասրալլայի դստերը, փեսային և իրավահաջորդին:
Կարծիքներ