Հայ գերիները գիշերն են հասել Երևան ու անմիջապես բժշկական հետազոտություն անցել 

Հայ գերիները գիշերն են հասել Երևան ու անմիջապես բժշկական հետազոտություն անցել 

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը հինգ հայ գերի է վերադարձրել։ Նրանք այս անգամ Հայաստան են վերադարձել ոչ թե օդային ճանապարհով, այլ ցամաքով։ Գերիների վերադարձը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին։ Իսկ թե որ սահմանին՝ ՊՆ-ից դժվարացան ասել, քանի որ այդ հարցով ԱԱԾ-ն է զբաղվում։ ԱԱԾ-ից էլ, ինչպես միշտ, չեն պատասխանում զանգերին։

Փոխարենը Պաշտպանության նախարարությունից ասացին, որ հայ գերիները գիշերը 1 անց կեսի մոտակայքում են հասել Երևան, և անմիջապես այցելել Զինվորական կենտրոնական հոսպիտալ, որտեղ բժշկական հետազոտություն են անցել, խնդիրներ չեն հայտնաբերվել նրանց մոտ, որից հետո դուրս են եկել։ Նշենք, որ այս պահին նրանք դեռ Քննչականում են,տուն չեն գնացել։