Հեղինակազորված TV-ներն ավելացել են․ հայտնվել են նոր և հին խաղացողներ

Հեղինակազորված TV-ներն ավելացել են․ հայտնվել են նոր և հին խաղացողներ

Նախորդ շաբաթ տեղեկացրել էինք, որ 19 ֆիզիկական կամ իրավաբանական անձ անցել է հեռուստատեսությունների լիցենզավորմանը ու 2021-ին թվային սլոթների համար մրցույթին նախորդող, այսպես կոչված՝ նախամրցույթը և ստացել հեղինակազորում։

Նրանց ցանկը այս ընթացքում լրացվել և հասել է 27-ի։ Նրանց թվում են դաշտում գոյություն ունեցող ինչպես հին, այնպես էլ նոր խաղացողներ․«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» ,«ՄՈ ԹԻՎԻ մեդիա հոլդինգ»,«Արմնյուզ»․ ՓԲԸ-ները, «Ար հեռուստաընկերություն», «Ձագեձոր հեռուստաընկերություն», «Ֆրի նյուզ»,«Հիբրիդ Փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն», «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊԸ-ները։