ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան (Ուղիղ)

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան (Ուղիղ)

Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 36 հարց:

Մասնավորապես, այս քառօրյայում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. Այն  կքննարկվի նոյեմբերի 13-ի երրորդ նիստում: Օրակարգում ներառված են նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցերն ու մի շարք այլ հարցեր։