Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ, իսկ Քոչարյանը Ղարաբաղը դուրս է թողել բանակցային պրոցեսից

Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ, իսկ Քոչարյանը Ղարաբաղը դուրս է թողել բանակցային պրոցեսից

Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին իշխանությունը ստանալու նախապայմանով Ղարաբաղը դուրս է թողել բանակցային պրոցեսից՝ դրանով դրել է անկյունաքարը։ Ես հենց այս ամբիոնից ամբողջական մեջբերումներ եմ արել այդ փաստաթղթերից։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն թուղթը, որը բանակցային սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը այո, սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը ու հեռացել։ Եկեք սա արձանագրենք։ Հիմա մենք այս ամեն ինչի միջով անցել ենք ու հիմա ասում ենք՝ որդեգրում ենք խաղաղության օրակարգ։ Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ»,- հավելեց նա։