ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS  քարտը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է նոր առաջարկով. հայկական բանկային շուկայում եզակի՝ ABB KIDS քարտով,
որը նախատեսված 6-14 տարեկան երեխաների համար:
KIDS Card վճարային քարտը հնարավորություն կտա երեխաներին կառուցել ֆինանսապես կայուն և գրագետ
ապագա՝ օգնելով նրանց արդեն չափահաս կյանքում արդյունավետ կերպով տնօրինել սեփական գումարները, միևնույն
ժամանակ զերծ մնալով կանխիկ գումարով գործարքներ կատարելուց:
KIDS Card վճարային քարտն օգտագործելու միջոցով երեխան դեռ մանկուց կսովորի, թե ինչպես պետք է վերահսկել
ծախսերը, բաշխել միջոցները, ինչպես նաև կսովորի օգտվել բանկոմատներից, տերմինալներից և սահմանափակումների
շրջանակներում գործարքներ կկատարի ինտերնետ միջավայրում:
Այլևս պետք չէ անհանգստանալ, որ Ձեր երեխայի գումարը կսպառվի ամենաանհրաժեշտ պահին, Դուք կարող եք
ցանկացած պահի համալրել քարտը, իսկ երեխան կօգտվի քարտի վրա առկա միջոցներից:
Երեխաները, անկասկած, հիացած կլինեն մեծահասակների աշխարհի մասնիկը դառնալու և իրենց ֆինանսները
ազատորեն տնօրինելու հնարավորությամբ:
Այսուհետ երեխայի ծախսերը կարող են վերահսկելի լինել KIDS Card վճարային քարտի միջոցով: Երեխայի
կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ծնողներին հասանելի կլինի հաղորդագրությունների,
Internet-Mobile Banking հավելվածի և իհարկե, 24/7 ռեժիմով Զանգերի կենտրոնի հետ կապ հաստատելու միջոցով:
KIDS Card վճարային քարտն անվանական է, դրա վրա նշվում է երեխայի՝ փաստացի սեփականատիրոջ անունը,
ծնողի ցանկությամբ քարտի դարձերեսին կարող է տպագրվել նաև երեխայի նկարը։
Քարտի ստացման համար անհրաժեշտ է դիմել Բանկ՝ ներկայացնելով երեխայի անձը հաստատող
փաստաթուղթը (երեխայի ծննդյան վկայականը կամ անձնագիրը) և ՀԾՀ, ինչպես նաև ծնողի/խնամակալի անձը հաստատող
փաստաթուղթը և ՀԾՀ: Եթե Ձեր անունով Բանկում ունեք արդեն բացված քարտ՝ երեխայի անունով Kids Card-ը կարող է
տրամադրվել որպես տվյալ քարտին կցված քարտ:
Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար:
Մանրամասների համար այցելեք http://www.armbusinessbank.am/

Կերտե՛ք Ձեր մանուկների հուսալի ապագան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից