Թամամ աշխարհ պտուտ էկավ

Թամամ աշխարհ պտուտ էկավ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շարունակում է «թամամ աշխարհ պտուտ գալ».  քաղաքական հերթական հանգրվանը կլինի ԱՄՆ-ն: Դրանից առաջ Եվրոպայում էր, ապա` Լիբանանում, հետո` Կանադայում։ «Իրանասեր» ՀՅԴ-ն ի՞նչ է անելու ԱՄՆ-ում. հարցրինք Սաղաթելյանին: «Դարձյալ կուսակցական-քաղաքական հանդիպումներ եմ ունենալու»: Ո՞ւմ հետ։ «Տեղի կառույցի ներկայացուցիչների»: Վիգեն Հովսեփյանի հետ հանդիպելո՞ւ եք։ «Բոլոր ընկերների հետ հանդիպելու եմ»: Ամերիկյան թեւը շարունակում է դեռ անհնազանդ` հեղափոխակա՞ն մնալ։ «Չկա նման բան»: Երեկ պետք է վիզա ստանայիք` ստացա՞ք։ «Մեկ շաբաթից»:

ՀՅԴ ուսանողական միությունը վերսկսելո՞ւ է իր բողոքի ակցիաները՝ ի՞նչ «պարտիզանական» նոու-հաուներ ունեք։ «Դե, ակտիվ մասնակցություն կրթության օրենքի բոլոր քննարկումներին. այնքանով է «պարտիզանական», որ պետք է գաղտնի պահվի։ Իսկ եթե լուրջ, ապա փորձելու ենք հասնել նրան, որ կրթության ոլորտում դրսեւորվող առկա քաղաքականությունից ԿԳՄՍ-ն հրաժարվի»: Իսկ որ «սորոսական» Հովհաննես Հովհաննիսյանը շատ մոտ է ԵՊՀ ռեկտոր դառնալու երազանքին, այդ առնչությամբ ձեր ուսանողները քայլեր ձեռնարկելո՞ւ են։ «Երբ այդ խոսակցություններն առարկայական դառնան ու պաշտոնական բնույթ ունենան, մենք հստակ դիրքորոշում կարտահայտենք»: