Մենք կարողանում ենք ապահովել աշխարհի Top-10-ի մեջ մտնող ակտիվություն․ Նիկոլ Փաշինյան

Մենք կարողանում ենք ապահովել աշխարհի Top-10-ի մեջ մտնող ակտիվություն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաշվի առեք, որ «մրցակից» երկրների բնակչությունը առնվազն մի քանի անգամ ավել է եւ մենք կարողանում ենք ապահովել աշխարհի Top-10-ի մեջ մտնող ակտիվություն եւ ներգրավվածություն:)»։ 

Հիշեցնենք, որ «Twiplomacy» միջազգային կայքի «Աշխարհի առաջնորդները ֆեյսբուքում» վերնագրով հոդվածում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական լիդերների տասնյակում է՝ աշխարհի մասշտաբով։