Որտե՞ղ է ձեր կինը․ Մասկն անակնկալի է եկել Էրդողանի հարցից (տեսանյութ)

Որտե՞ղ է ձեր կինը․ Մասկն անակնկալի է եկել Էրդողանի հարցից (տեսանյութ)

Tesla-ի և SpaceX-ի ամերիկացի հիմնադիր Իլոն Մասկը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թուրքիայի նախագահը գործարարին հարցրել է, թե որտեղ է այժմ նրա կինը։

Մասկը պատասխանել է. «Օ, նա Սան Ֆրանցիսկոյում է: Հիմա մենք բաժանված ենք։ Այդ իսկ պատճառով ես եմ խնամում որդուս»:

Հանդիպմանը Մասկը եղել է իր երեք տարեկան որդու հետ, որը հայտնի է Լիլ X անունով, ում պաշտոնական անունը X Æ A-XII է։ 

Նրա մայրը երգչուհի Գրայմսն է, ում հետ Մասկը հանդիպել է 2018-ից 2021 թվականներին։