Վարդենիսցիները պահանջում են Գնել Սանոսյանի հրաժարականը․ նրանք չեն բացելու մայրուղին

Վարդենիսցիները պահանջում են Գնել Սանոսյանի հրաժարականը․ նրանք չեն բացելու մայրուղին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետի թեկնածուներից Գեւորգ Սիմոնյանն ու իր աջակիցները փակել են Վարդենիս-Երեւան Մայրուղին։ Ըստ նրանց՝ մարզպետ Գնել Սանոսյանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում քարոզարշավի համար՝ պայմաններ ապահովելով քաղաքապետի թեկնածու ,իր համակուրսեցի Արամ Մելքոնյանի համար, որը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում  Գեւորգ Սիմոնյանի եղբայրը՝ Ստեփան Սիմոնայնը նշեց՝ մայրուղին շարունակում են փակ պահել եւ պահանջում են մարզպետի հրաժարականը․ «Պահանջում ենք մարզպետի հրաժարականը։ Ինքը թեկնածուներից  Արամ Մելքոնյանի համակուրսեցին է, բոլոր հիմնարկ- ձեռնարկություններին մարզպետը հրահանգել է չհանդիպել Գեւորգ Սիմոնյանի հետ։ Մեզ հիվանդանոցից մարդիկ են ասել։ Իրենք  գիտեն, որ ուժեղ թեկնածու ա, դրա համար։ Մարզպետը հայտարարում ա, թե ԺՊ-ն 4 դպրոց ա ջեռուցելու, մինչդեռ դա 2 տարվա ծրագիր ա, եւ դա անում ա Վարդենիսի ոսկու հանքը։ Մենք ժողովրդին դրա մասին տեղյակ ենք պահում, եւ պահանջում են մարզպետի հրաժարականը։ Սաղն էլ գիտեն, որ Արամ Մելքոնյանը մարզպետի համակուրսեցին ա եւ Սեւանից ձկնորսություն ա արել»։