Զելենսկին Հայաստան գալու՞ է․ ԱԳՆ-ի պարզաբանումը

Զելենսկին Հայաստան գալու՞ է․ ԱԳՆ-ի պարզաբանումը

Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում՝ մարտի 4-ին, Հայաստան է այցելելու։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է ԶԼՄ-ների տարածած լուրը, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում գալու է Հայաստան։

«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է»,- «Հրապարակ»-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Զելենսկին տարածաշրջանային այցի շրջանակում, իբր, պիտի այցելեր նաև Բաքու։

Ադրբեջանում, սակայն, հերքել են այդ տեղեկությունները։