Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը «թիթեռ է նկարում»

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը «թիթեռ է նկարում»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթներին։
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ։
«Այսօր Ազգային ժողովում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց, որտեղ դարձյալ հիշեց Հանրապետականներին:
Փաստորեն, Փաշինյանի իդեա ֆիքսը հեղափոխությունից մեկ տարի անց դեռեւս Հանրապետական կուսակցությունն է: Մինչդեռ իշխանազավթումից մեկ տարի անց երկիրը սոցիալ-տնտեսական-բարոյական ճգնաժամի եզրագծին է, իսկ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը «թիթեռ է նկարում»:
Այս մասին խոսում են ոչ միայն իրենց ասած՝ «հագահեղափոխական», «սեւ», չուզող» Հանրապետականները, այլ նաեւ միջազգային մամուլը՝ արեւմտյան եւ ռուսական ԶԼՄ-ները:
«Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի է անցել, բայց Փաշինյանը չնչին կամ առհասարակ որևէ առաջընթաց չի գրանցել հայ ժողովրդին և միջազգային հանրությանը տված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ»,-գրում է The Washington Times-ը:
Ռուսական լրատվամիջոցները ամիսներ շարունակ գրում են, թե «Ով է Նիկոլ Փաշինյանը եւ ում փողերով արվեց «հայկական թավշյա հեղափոխությունը»»:
Հ.Գ. Նրանց, ովքեր ինձ կփորձեն մեղադրել օտարերկրյա մամուլին հղում անելու մեջ, ասեմ, որ այս անգամ որոշել եմ Նիկոլին հետեւել. նա այսօր խորհրդարանում միջազգային կառույցներին է հղում արել:
Հ.Գ. Ի դեպ, ի՞նչ նորություն կա «սիրելի վարչապետի» օտարերկրյա գործակալներից: Կարո՞ղ ա իրողություն ա փոխվել »
Հ.Գ. Ծիծաղեք պարոնայք, ծիծաղեք: Ծիծաղը նվազեցնում է սթրեսի չափաբաժինը: