Դրա համար էլ այսօրվա նիստի օրակարգը այդպես տխուր ու թեթև է (տեսանյութ)

Դրա համար էլ այսօրվա նիստի օրակարգը այդպես տխուր ու թեթև է (տեսանյութ)

Այսօր մեկնարկեց կառավարության՝ այս տարվա առաջին նիստը, որը վերջինն էր կառավարության մի շարք անդամների համար։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նիստը սկսեց հենց այդ հիշեցումով, որ այսօր մանդատ կստանան նորընտիր խորհրդարանի պատգամավորները, որոնց մեջ նաև կառավարության երեք անդամ կդառնա պատգամավոր։ Հետևաբար սա կառավարության վերջին նիստն է, որին մասնակցում են իրենք։ Խոսքը փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի և մակույթի նախարար Լիլիթ Մակունցի մասին է, որոնք այսուհետ կլինեն օրենսդիր մարմնում։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին համատեղ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ նրանք խորհրդարանում էլ կնպաստեն կառավարության աշխատանքի արդյունավետ գործունեությանը։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մի փոքր տխրության նոտաներ հղեց այդ կապակցությամբ, որ նշված անձինք այլևս չեն լինելու կառավարությունում։ «Քանի որ մեր գործընկերները այսօր կառավարության անդամի կարգավիճակը թողնում են ու նոր կարգավիճակ են ստանում, դրա համար էլ մեր այսօրվա նիստի օրակարգը այդպես տխուր ու թեթև է»,- ասաց Փաշինյանը՝ առաջարկելով ծափահարել հեռացող գործընկերների համար։

Մանրամասն՝ տեսանյութում։