Կորոնավիրուսային համավարակի հակազդման հարցն են քննարկել Պուտինն ու Մոդին

Կորոնավիրուսային համավարակի հակազդման հարցն են քննարկել Պուտինն ու Մոդին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ընթացքում քննարկել են նաեւ կորոնավիրուսային համավարակի հակազդման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը կայացել է հնդկական կողմի նախաձեռնությամբ։ Երկու առաջնորդները նաեւ մեկմեկու տեղեկացրել են, թե հակակորոնավիրուսային պայքարի ինչպիսի քայլեր են ձեռնարկվում իրենց երկրներում։