WhatsApp-ը սահմանափակում է հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը

WhatsApp-ը սահմանափակում է հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը

WhatsApp մեսենջերը սահմանափակել է հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Metro-ն։

«Այսօրվանից մենք սահմանափակում ենք մտցնում բոլոր օգտատերերի համար, ուղարկվելիք հաղորդագրությունների թույլատրելի քանակ սահմանելով հինգ հաղորդագրությունը»,- հայտարարել է ընկերության փոխնախագահ Վիկտորյա Գրանդը։

Այս սահմանափակումը հնարավորություն կտա պայքարել կեղծ տեղեկատվության տարածման դեմ։ Նշենք, որ նախապես Հնդկաստանում է այն գործել, քանի որ վերջին երկու տարում 40 մարդ է սպանվել Հնդկաստանում այն բանի համար, որ իրենց մասին կեղծ ինֆորմացիա է տարածվել մեսենջերով։ Նշենք, որ նախկինում մեկ հաղորդագրությունը կարելի էր ուղարկել 20 հասցեատիրոջ։