100-ից ավել թանգարաններ բաց էին այցելուների առաջ

Մայիսի 18-ին ավանդաբար նշվում է Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումը: Միջոցառումն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների։ Այսօր բոլոր թանգարանները հանդես են գալիս նաև մի շարք միջոցառումներով:  

«Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշեր բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները: Այս նախաձեռնությունը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ ևս 20 գերմանական քաղաք:

Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005թ.: Այսօր Հայաստանի թանգարաններն այցելուների համար բաց են լինելու մինչև կեսգիշեր: