Արագացված կարգով ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ է ներկայացնում

Արագացված կարգով ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ է ներկայացնում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հայտ է ներկայացնելու ՆԱՏՕ-ին՝ այդ կառույցին արագացված կարգով անդամակցելու համար։

Նա ասել է, որ փաստացիորեն Ուկրաինան արդեն ապացուցել է, որ համապատասխանում է դաշինքի չափանիշներին եւ անցել է իր ուղին։ Եւ այժմ հայտ է ներկայացնում, որպեսզի իրավաբանորեն դառնա դաշինքի անդամ։ Ու ընդ որում, Կիեւից ակնկալում են, որ անդամակցությունը լինելու է արագացված կերպով։