Մոլորակի երրորդ ամենահարուստ մարդը կգնի «Միլանը»

Մոլորակի երրորդ ամենահարուստ մարդը կգնի «Միլանը»

Իտալական «Միլանը» նոր սեփականատեր կունենա։ Մոլորակի երրորդ ամենահարուստ մարդն համարվող Բեռնար Առնոն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել գնելու այն։ Այս մասին հայտնում է Евроспорт-ը։

Նշենք, որ ակումբը 2017-ի գարնանը Սիլվիո Բեռլուսկոնին վաճառել էր չինական կոնսորցիումի, իսկ կարճ ժամանակ անց այն անցել էր ամերիկյան Elliot ներդրումային հիմնադրամի տնօրինությանը։ Այժմ արդեն այն կհայտնվի LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոյի սեփականության ներքո։