ՈՒԵՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական թիմը

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական թիմը

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է իր պաշտոնական կայքում 2020 թվականի խորհրդանշական թիմը։ Թիմում ընդգրկվել են հետեւյալ մարզիկները՝ Մանուել Նոյեր, Յոզուա Կիմմիխ, Սերխիո Ռամոս, Վիրջիլ վան Դեյկ, Ալֆոնսո Դեւիս, Տյագո Ալկանտարա, Քեյվին դե Վրեյնե, Լիոնել Մեսսի, Քրիշտիանու Ռոնալդու, Նեյմար, Ռոբերտ Լեւանդովսկի։ Նշենք, որ թեկնածուները եղել են հիսունը, իսկ թիմում ներառվել է լավագույն տասնմեկը։