Հայկ Սարգսյանը հրեց լրագրողին, խլեց նրա միկրոֆոնն ու մտավ սենյակ (տեսանյութ)

Հայկ Սարգսյանը հրեց լրագրողին, խլեց նրա միկրոֆոնն ու մտավ սենյակ (տեսանյութ)

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ «փայլեց» լրագրողների հետ շփման իր տակտիկայով։ Նա զրույցի կեսից հայտարարեց, որ ինքն այս տարի մտածում էր, որ մենք՝ լրագրողներով, «հատկապես գողացած միջոցներից սնվող լրագրողներով», մեր գործունեության ոճը կփոխենք։ Հարցին՝ կարո՞ղ է իրա ասածների տակից դուրս գալ, Սարգսյանն ասաց՝ այո, կարող եք դիմել դատարան, դատարանում կհանդիպենք։

Հետո նա հրեց yerevan.today կայքի լրագրողին, խլեց նրա միկրոֆոնը, մտավ իր աշխատասենյակ ու դուռը ներսից փակեց։ Մենք նրան հորդորեցինք հանգստանալ, դուրս գալ և խաղաղ ձևով վերադարձնել միկրոֆոնը, սակայն Հայկ Սարգսյանը տևական ժամանակ չէր ցանկանում դուռը բացել։ Որոշ ժամանակ անց՝ նա դուրս եկավ սենյակից, վերադարձրեց լրագրողին միկրոֆոնը, սակայն ներողություն չխնդրեց ու նորից ներս մտավ։

Մանրամասն՝ տեսանյութում։