Խնդրեցի առաջացած խնդիները չտանել բամբասանքի դաշտ, այլ խոսել օրինական հիմքերով․Գարիկ Սարգսյան

Խնդրեցի առաջացած խնդիները չտանել բամբասանքի դաշտ, այլ խոսել օրինական հիմքերով․Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Այսօր հանդիպում-քննարկում ունեցա Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը։

Լսեցի դպրոցական անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի բողոքը, վստահեցրեցի՝ Ավշարի դպրոցում տեղի ունեցող գործընթացի մասին առաջին իսկ օրվանից զեկուցվել է ինձ, այն իմ ուշադրության կենտրոնում է։ Խնդրեցի առաջացած խնդիները չտանել բամբասանքի դաշտ, այլ խոսել օրինական հիմքերով»։