Մակրոնի ուղարկածը «ԱստրաԶենեկա» է

Մակրոնի ուղարկածը «ԱստրաԶենեկա» է

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ներկրվել Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 25 000 դեղաչափ:

Հումանիտար օգնության ընդունման արարողությանը ներկա են գտնվել  առողջապահության նախարարության,  արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ և Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 3-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն էր հայտնել Հայաստանին` հայտարարելով  200 հազար դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին:

Իսկ դեռևս 2020-ին` համավարակի դեմ պայքարի շրջանակներում, Ֆրանսիան Covid-19-ի բուժման  հարցում մասնագիտացած բժիշկների երեք առաքելություն է ուղարկել Հայաստան:  

Ֆրանսիայից պատվաստանյութի ներկրումը կշարունակվի առաջիկա շաբաթների ընթացքում