Իրանի ԱԱԽ քարտուղարը ռուս պաշտոնյաների հետ կքննարկի «Զանգեզուրի միջանցքի» թեման

Իրանի ԱԱԽ քարտուղարը ռուս պաշտոնյաների հետ կքննարկի «Զանգեզուրի միջանցքի» թեման

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Ռուսաստան, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Ալի Աքբար Ահմադյանը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։ 

Նա նաև նախատեսում է «Զանգեզուրի միջանցքի հարցով բանակցություններ վարել ռուս պաշտոնյաների հետ», նշում են իրանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ վերջերս պաշտոնական Թեհրանը տարբեր մակարդակներով կոշտ հայտարարություններ է արել Մոսկվայի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հասցեին՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հարցով հայկական կողմին վերագրող մեղադրանքների հետ:

Իրանի իշխանությունները նշել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է Իրանի համար, և որ երկիրը դեմ է ցանկացած սահմանային փոփոխության՝ այդ թվում «Զանգեզուրի միջանցքի» մասով: ՀՀ-ում Իրանի դեսպանն էլ օրերս հայտարարեց, թե «ոմանց /նկատի ունի նաև Ադրբեջանին և Թուրքիային/ երազանքները չեն իրականանա կապված Հայաստանի և «Զանգեզուրի միջանցքի» հետ»: