Հայաստանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին՝ Ղարաբաղյան սրացման հարցով․ դեսպան

Հայաստանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին՝ Ղարաբաղյան սրացման հարցով․ դեսպան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին՝ Ղարաբաղյան սրացման հարցով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Մեր կառավարության օրակարգում նման պլաններ չկան»,- հայտարարել է դեսպան Տողանյանն ի պատասխան այն հարցի, թե արդյոք Երեւանը մտադիր է դիմել ՀԱՊԿ-ին Լեռնային Ղարաբաղում երեկվանից սկսված սրացման հարցով։