Բջջայինը ձեռքում քնելը վտանգավոր է, ինչու՞

Բջջայինը ձեռքում քնելը վտանգավոր է, ինչու՞

Մենք ունենք սովորություն բջջային հեռախոսը, սմարթֆոնը կամ պլանշետը ձեռքում քնելու։ Պարզվում է, որ սա առողջ քնի թիվ մեկ թշնամիներից է համարվում։ Մասնագետները պարզել են, որ քնելուց առաջ չի կարելի ոչ միայն սնվել, այլ նաեւ երկար ժամանակ էլեկտրոնիկայով զբաղվել։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման հայտարարել է Ջոն Հոպկինսի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Վսեվոլոդ Պոլոցկին։ World Sleep Day առիթվ նա լրատվամիջոցի հետ զրույցում, նա ասել է, որ երկար ժամանակ սոցցանցերում ժամանակ անցնացնելուց հետո քնելը նույն արժեքն ունի, ինչ քնատությունը եւ համանման խնդիրների առաջ է կանգնեցնում մարդու օրգանիզմին։ Պրոֆեսորը ասել է, որ մարդը մինչեւ քնելը չպետք է հեռուստացույց դիտի կամ ռադիո լսի, կամ օգտվի բջջայինից, սմարթֆոնից, նաեւ՝ քնելուց երկու ժամ առաջ՝ դժվարամարս, ծանր սնունդ չօգտագործի, որպեսզի կարողանա լիարժեքորեն քնել ու հանգստանալ։