Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից

Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից

Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել՝ դադարեցնելով նախագահի պաշտոնում իր պարտականությունները։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը՝ հավելելով, որ նախ ժամանակ են տվել մտածելու, ապա ի վերջո ընդունել են Չալդրանյանի հրաժարականը։ «Հիմա մենք չունենք նախագահ եւ որոշեցինք առանց շտապելու ընտրել նախագահին։ Մենք ստեղծեցինք նախագահություն 7 հոգուց կազմված, որոնց մեջ մտնում են՝ Էդգար Բաղդասարյանը, Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Ղազարյանը, Աննա Երզնկյանը, Գեւորգ գեւորգյանը, Մարտին Ադոյանը եւ ես։ Այս նախագահությունն էլ կկազմակերպի «Անահիտ» կինոմրցանակաբաշխությունը։ Ինչ վերաբերում է ինձ, ես նորից հրաժարվելու եմ ընտրվել նախագահի պաշտոնում, որովհետեւ դա բավականին դժվար գործ է, մենք կընտրենք լավագույներից մեկին, ով պատրաստ կլինի իր վրա վերցնել այդ ծանր բեռը եւ աշխատանքը»,-նշեց Խաչատրյանը։