Ինչու մանդատները վայր չեն դրվում՝ ըստ Մինասյանի

 Ինչու մանդատները վայր չեն դրվում՝ ըստ Մինասյանի

Մեր օրակարգը ուժեղ Հայաստանն է։ Ընդդիմադիրների համար մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, այլ բան է, որ հանրային ընդվզում չենք տեսնում: Որևէ բան չի խանգարում, բայց եթե չկա հասարակական այն ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որը թույլ չի տա այս կառավարության վերարտադրումը, մենք այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Միայն հանրային լայն ընդվզում է անհրաժեշտ, եթե դա չկա, արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես այս ազգադավ իշխանությանը»,- ասաց նա: