Հարավային Կորեան օգնություն է խնդրել ՄԱԿ-ից

Հարավային Կորեան օգնություն է խնդրել ՄԱԿ-ից

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ՄԱԿ 75-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ ՄԱԿ-ից օգնություն է խնդրել՝ Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի ավարտի մասին հռչակագրի ստորագրմանը հասնելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ Հարավային Կորեայի նախագահի, արդեն ժամանակն է, որպեսզի վերջ դրվի ձգձգված ողբերգությանը Կորեական թերակղզում։ Մուն Չժե Ինը ընդգծել է, որ այդ պատերազմը պետք է ավարտվի ամբողջապես ու ընդմիշտ։ «Հույս ունեմ, որ ՄԱԿ-ը եւ միջազգային հանրությունը կաջակցեն, որպեսզի պատերազմի ավարտի մասին հռչակագրով քայլ անենք դեպի ծաղում եւ հաշտություն»,- ասել է նա։ Ըստ Հարավային Կորեայի նախագահի, տվյալ փաստաթուղթը հնարավորություններ կստեղծի, որպեսզի Կորեական թերակղզում խաղաղություն հաստատվի եւ ապամիջուկայնացումը կենսագործվի։