ՌԴ իշխող քաղաքական ուժը` Եդինայա Ռոսիան, Գյումրու ընտրություններում սատարում է թեկնածուներից մեկին

Երեկ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակից «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանի քարոզարշավին բացահայտումներ եղան։ Գյումրիում տեղի ունեցավ հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս, որը նվիրված էր Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և Գյումրիին «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագծի քննարկմանը։
Կոնֆերանսին մասնակցեցին ՀՀ և ՌԴ պետական, փորձագիտական և բիզնես շրջանակների ներկայացուցիչներ, ՌԴ պետդումայի «Եդինայա Ռոսիա» ֆրակցիայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևը, Գյումրիում ՌԴ հյուպատոսության հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն, ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսական ակադեմիայի ինտեգրման պրոցեսների ինստիտուտի առաջատար գիտական աշխատակից Անդրեյ Պետրոսյանը, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, հայաստանյան փորձագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Ուշագրավ է, որ կոնֆերանսի վերջում Օլեգ Մատվեյչևը հայտարարեց, որ իրենք սատարում են Կարեն Սիմոնյանին։
Կարծիքներ