«Ուզում եմ մի գաղտնիք բացել ԼՂ մեր գործընկերների հետ համաձայնեցված ձևով»

«Ուզում եմ մի գաղտնիք բացել ԼՂ մեր գործընկերների հետ համաձայնեցված ձևով»

Ուզում եմ մի գաղտնիք բացել ԼՂ մեր գործընկերների հետ համաձայնեցված ձեւով ։Մենք  ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը փորձեցինք ցածրացնել, բայց փոխարենը ի՞նչ տեղի ունեցավ, մենք ցածրացրինք, ԼՂ-ն՝ բարձրացրեց: Այստեղ է խնդիրը: ԼՂ-ն բարձրացրեց ձեր քաջալերմամբ: Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը ու ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասացինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի: Այո, միջազգային հանրությունը Սոֆիյում, ըստ էության, միջազգային մեխանիզմի շրջանակներում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին, իսկ ինչո՞ւ չգնացին: Որովհետեւ ԼՂ-ին արգելեցին գնալ, իսկ ով արգելեց, այ դա ոչ մեկ չգիտի»,- պնդեց Փաշինյանը։