Իրանը մեղադրել է Միջուկային գործարքի մեջ ներգրավված երկրներին

Իրանը մեղադրել է Միջուկային գործարքի մեջ ներգրավված երկրներին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեղադրել է Միջուկային գործարքի համաձայնագրի մեջ ներգրավված երկրներին՝ Թեհրանին ցուցաբերած աննշան օգնության մեջ։ Ռոհանին շեշտել է, որ ներկայիս իրադրությունը եթե շարունակվի, ապա Թեհրանը չի կարող մնալ համաձայնագիրը պահպանող ու կատարող միակ կողմը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, մեղադրելով համաձայնագրի մյուս կողմերին՝ Թեհրանին ցուցաբերած ոչ պատշաճ աջակցության մեջ։ «Չնայած Միացյալ Նահանգները դուրս եկավ ու վերականգնեց սանկցիաները, իսկ կողմերն էլ անէական աջակցություն ցուցաբերեցին, համոզված ենք, որ ստանձնած հանձնառությունների պահպանումն ու կատարումը բոլորի կողմից, կարեւոր դերակատարություն կունենա՝ միջազգային եւ ռեգիոնալ կայունության մակարդակի բարձրացման համար»,- ասել է Իրանի նախագահը՝ Տաջիկստանում տեղի ունեցած Ասիայի հարցերով գագթնաժողովի ժամանակ։ Ռոհանին նաեւ ասել է, որ եթե այս իրավիճակը շարունակվի եւ Թեհրանը դրական տեղաշարժեր այս ուղղությամբ չնկատի, ապա կարող է սահմանափակել համաձայնագրի կատարման եւս մի մասը, ինչպես արեց մայիսի 8-ին, դադարեցնելով ուրանի հարստացման ու ծանր ջրի արտադրման մասով իր ստանձնած պարտավորությունների կատարումը։