Եթե 60 տոկոսը ստանում է 150 000 -ից պակաս աշխատավարձ, առողջապահական հարկին անցնելը մի քիչ վաղ է

Եթե 60 տոկոսը ստանում է 150 000 -ից պակաս աշխատավարձ, առողջապահական հարկին անցնելը մի քիչ վաղ է

Առողջության ապահովագրումը վաղուց ի վեր կիրառվում է շատ երկրներում, շատ  օգտակար գործ է, բայց գաղափարը շատ մեծ դժվարություններ ու բարդություններ է առաջացնում շարքային քաղաքացիների համար։ Այս մաիսն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց լ«Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով․«Բանն այն է, որ մեր երկրում քաղաքացիների 37 տոկոսը գտնվում է աղքատության գծից ներքև։ Դա նրանց համար կլինի ծանր բեռ, իսկ ապահովված մարդկանց համար մեկ է, որովհետև իրենք ասյպես թե այնպես կարողանում են լուծել էդ հարցերը»,-ասում է Արմեն Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի հայեցակարգ, որով առաջարկում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Կա Ան հաշվարկ, ըստ որի՝ առողջապահությունը Հայաստանի բոլոր 3 միլիոն քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար 250 միլիարդ դրամ է պետք, իսկ բյուջեն տալիս է 109 միլիարդ:

Տնտեսագետ Կարեն Սարգսյանն էլ նախ ներկայացրեց աշխարհի փորձը։ Աշխարհում կա բժշկական ապահովագրության 3 մոդել․ կամավոր, ինչպես Մեծ Բրիտանիայում, պարտադիր՝ երկրների մեծ մասում ևւ կուտակային, ինչպես եզակի փորձ կա Սինգապուրում։

Արդեն իսկ կան հաշվարկներ , որ 150 հազար աշխատավարձ ստացողից եկամատհարկի և 1000-ական դրամների հետ մեկտեղ 6 տոկոսանոց հավելյալ հարկը մոտ 20 հազարի չափով կպակասեցնի նման քաղաքացիների ֆինանսական վիճակը։ Բանախոսները նշեցին, որ ՌԴ-ում օրինակ, որտեղ ևս գործում է այս համակարգը,  հարկային բեռն անհամենատ քիչ է։ Բանախոսների կարծիքով՝  ցածր աշխատավարձ ստացողների պարագայում պետոթյունն ինքը պետք է լուծի սկզբնական շրջանում, մինչև որ աշխատավաձերի փուլային բարձրացմանը զուգընթաց անցում կատարվի։ Իսկ բերվեց 150 հազար դրամ աշխատավարձի օրինակը, քանի որ ըստ բանախոսների՝ Հայաստանում 150 հազար և պակաս աշխատավարձ է ստանում աշխատողների շուրջ 60 տոկոսը։

Արմեն Պողոսյանն ավելացրեց, որ  կա մարդու բարեկեցության գնահատման աշախատող միջոց։ Այն է, թե մարդն իր եկամուտի քանի՞ տոկոսն է ծախսում սննդի վրա։ Հայաստանի պարագայում դա կազմում է 65 տոկոս։ Առաջավոր երկրներում ՝25-30 տոկոս։ Եվ այս պարագայում ստացվում է, որ եթե մարդը 65 տոկոս ծախսում է սննդի վրա, ևս 20 տոկոս՝ կոմունալ ծախսերի վրա, ապա ակնհայտ է, որ այս համակարգը մեզանում մտցնելու համար առնվազն վաղ է: