Սահակաշվիլու կինը սպառնացել է զանգվածային բողոքի ակցիաներով

Սահակաշվիլու կինը սպառնացել է զանգվածային բողոքի ակցիաներով

Վրաստանի Զուգդիդիի շրջանի ղեկավարի պաշտոնում ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումից առաջադրված թեկնածու Սանդրա Ռուլովսը, ով հանդիսանում է այդ երկրի նախկին նախագահ, այժմ վտարանդի Միխեիլ Սահակաշվիլու կինը, սպառնացել է զանգվածային բողոքի ակցիաներ իրականացնել, եթե միջանկյալ ընտրություններում երկրորդ փուլ նշանակվի։ Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն։ «Մենք հաղթել ենք առաջին փուլը, եւ թույլ չենք տա, որ երկրորդ փուլ անցկացվի, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։ Սակայն եթե նրանք երկրորդ փուկ հայտարարեն, որ անցկացնեն ում ուզենան, ես Զվիյադ Գամսախուրդիայի նման գյուղից գյուղ կշրջեմ, ինչպես նա արել է հանրաքվեի ժամանակ։ Եթե հայտարարեն, որ իրենք են հաղթել, կստանան բողոքի զանգվածային ցույցեր»,- ասել է Ռուլովսը։ Նշենք, որ երեկ Վրաստանում ընտրում էին ղեկավարներ մի շարք շրջաններում ինչպես նաեւ միջանկյալ պառլամենտական ընտրություն էր Թբիլիսիի Մթացմինդա շրջանում։