Իրանը սպառնացել է կալանավորել բրիտանական նավ

Իրանը սպառնացել է կալանավորել բրիտանական նավ

Թեհրանը պարտավոր կլինի ձերբակալել բրիտանական նավ, եթե Ջիբրալթարում ձերբակալված իրանական լցանավը անհապաղ ազատ չարձակվի։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Մոհսեն Ռըզային։

Իրանցի բարձրաստիճան զինվորականը նկատել է, որ իր երկիրը երբեք առաջինը ռազմական գործողություն չի սկսել սակայն երբեք էլ կասկածի տեղիք չի տվել, որ կարող է պատասխանել «անսկզբունք եւ մեծամիտ» գործողություններին համարժեք կերպով։ Հիշեցնենք, որ երեկ բրիտանական զինվորականները կալանավորել էին իրանական հում նավթով բեռնված լցանավ, նախատեսված Սիրիա մեկնելու համար։