Ընդդիմադիրները Արցախի սահմանին բանակցում են

Ընդդիմադիրները Արցախի սահմանին բանակցում են

Մենք ավելի վաղ գրել էինք, որ ընդդիմադիր պատգամավորներին չեն թողնում Արցախ մուտք գործել: Արդեն մի քանի ժամ, ինչ նրանք կանգնած են սահմանին, սակայն ռուս խաղաղապահները՝ փաստաթղթեր ստուգելու անվան տակ նրանց կանգնեցրել են սահմանին: Մեզ պատմեցին, որ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Հայկ Մամիջանյանն այժմ բանակցություններ են վարում, որպեսզի կարողանան Արցախ մտնել:

Ըստ մեր աղբյուրի` ընդդիմությունն առայժմ չի ցանկանում մեծ աղմուկ բարձրացնել, քանի որ վստահ է, որ հարցը շուտով լուծում կստանա: Մեզ տեղեկացրին նաև, որ Արցախ մեկնող պատգամավորները պայմանավորվել են, որ ոչ մի հեռախոսազանգի, այդ թվում լրագրողների զանգերին չեն պատասխանելու, քանի դեռ Արցախ չեն մտել: 

Ակնհայտ է, որ նման հրահանգ-խնդրանք է իջեցվել կամ Հայաստանի իշխանություններից, կամ՝ Արցախի, և ռուս խաղաղապահները չեն կարողացել մերժել իշխանական հրահանգը։