Ինչից են վախենում Թրամփի հակառակորդները 

Ինչից են վախենում Թրամփի հակառակորդները 

ԱՄՆ նախկին պաշտոնյաները դեռ մինչ նրա պաշտոնամուտի արարողությունը մտավախություն էին հայտնել որոշ շրջանակներում, որ իմանալով Թրամփի քինախնդրությունը, կարծում են, որ նա կարող է իրենց զրկել թոշակներից կամ էլ իրենց դեմ սկսել հարկային ստուգումներ։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) լրատվական գործակալությունը։ Հրապարակման մեջ նշվում է, որ նրանք նաեւ վախենում են, որ Թրամփն իրենց դեմ կսկսի քրեական հետապնդումներ այն գործողությունների համար, որոնք նրանք կատարել են պաշտոնյա եղած ժամանակ, թեեւ քչերն են միայն ասել, որ եթե նման բան արվի, իրենք կարող են հայտնվել ամբաստանյալի կարգավիճակում։

AP-ի հաղորդմամբ՝ Թրամփի հակառակորդները կարծում են, որ նա կարող է այլ մեթոդներ ընտրել՝ իրենցից վրեժ լուծելու համար, ինչպիսիք են՝ անձնագրերի նորացման ժամանակ խնդիրների ստեղծումը, Հարկային ծառայության կողմից աուդիտի անցկացումը կամ դաշնային թոշակի կորուստը։ Բոլոր նրանք, նշում է պարբերականը, ովքեր երբեւէ համաձայն չեն եղել Թրամփի հետ այս կամ այն հարցում, անհանգստացած են, որ կարող են արժանանալ նրա վրիժառությանը։ Դա բավական երկար ցանկ է, ընդ որում, նշված է AP-ի հոդվածում՝ առաջին տեղերից մեկում նշելով Թրամփի առաջին վարչակազմում Ազգային անվտանգության հարցերով խորհրդական աշխատած Ջոն Բոլթոնին։