«Կեղծիք և ճշմարտություն». Իմամօղլուի և քաղաքապետարանի էջում հատուկ գրառում է արվել

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո իր սոցիալական կայքում և Ստամբուլի քաղաքապետարանի էջում հրապարակում է արվել «Կեղծիք և ճշմարտություն» վերնագրով։
Հերքվել են այն լուրերը, իբրև թե Իմամօղլուն ապրում է շքեղության մեջ և նրան ձերբակալել են ապօրինի շահույթով գնած թանկարժեք վիլլայում։
Հերքվել է նաև այն լուրը, ըստ որի՝ ապօրինի տենդերներ/ մրցույթներ են արվել և որոշ մարդկանց տրվել են հատուկ աշխատատեղեր ու այդ նախագծերը կամ չեն ավարտվել, կամ կիսատ են մնացել։
Նշվում է, որ իրականությանը չի համապասխանում նաև ահաբեկչական կազմակերպություններին օժանդակելու վերաբերյալ լուրերը։
Իրականությանը նաև չի համապաստխանում այն լուրը, իբև թե Իմամօղլուն շանտաժի է ենթարկել գործարարներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում շարունակվող լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին, այսօր տեղի կունենան Իմամօղլուի դատավարությունը: Հնարավոր է՝ որոշվի նրան կալանավորելու հարցը:
Կարծիքներ