Խափանում է եղել Twitter-ի աշխատանքում 

Խափանում է եղել Twitter-ի աշխատանքում 

Խափանում է արձանագրվել Twitter սոցիալական կայքի աշխատանքում։ Այն ֆիքսվել է մի շարք երկրներում։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը, որը մասնագիտացված է առաջատար համացանցային ռեսուրսների աշխատանքի մոնիթորինգի մեջ։ Սոցկայքի աշխատանքում անհարթություններ են նկատվել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում եւ Ֆիլիպիններում։ Դժգոհությունների մեծ մասը կապված է եղել կայքի աշխատանքի խափանման, Android համակարգով, iPhone եւ iPad  գաջեթներով մուտք գործել  չկարողանալու հետ։