Խստացրել են հակակորոնավիրուսային սահմանափակումները

Խստացրել են հակակորոնավիրուսային սահմանափակումները

Հունաստանում այսօրվանից սկսել են գործել հակակորոնավիրուսային նոր՝ խստացված կանոնները։ Այս մասին հայտնում է Alfavita.gr պարբերականը։ Խստացումները կպահպանվեն մինչեւ սեպտեմբերի քսանյոթը։ Ընդ որում, բացի խստացումներից, մինչ այդ գործած սահմանափակումները կպահպանվեն։ Մասնավորապես, սահմանափակումներն ընդլայնվել են ցամաքային փոխադրումների հետ կապված։ Այժմ արդեն, Հունաստանի մի շրջանից մյուսը գնալու համար, հարկավոր կլինի ներկայացնել հատուկ պատվաստման հավաստագիր, կամ էլ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։ Տուրիստները պետք է ունենան պատվաստումային հավաստագրեր՝ զվարճանքի վայրեր այցելելիս, ներառյալ նաեւ՝ սրճարաններ եւ ռեստորաններ։ Խոսքը այն հաստատությունների մասին է հատկապես, որոնք գտնվում են փակ շինություններում։ Համանման սահմանափակումներ կան կապված նաեւ թանգարաններ այցելությունների հետ կապված։ Հունաստանի տարածքում պահպանվում է դիմակ կրելու ռեժիմը՝ բոլոր փակ տարածքներում։