Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյխուն Բայրամովի հետ։ Օրակարգում եղել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում կարեւորվել է այն, որ պետք է խստորեն պահպանվի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հոկտեմբերի տասի հայտարարությունում արձանագրված դրույթները կապված հումանիտար հրադադարի մասին։ Միաժամանակ վերահաստատվել է կարեւորությունը առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, որոնք եւս արձանագրված են Մոսկովյան պայմանավորվածություններում, հանուն խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու՝ հիմքում ունենալով բազային սկզբունքները։