Եվս 2 միլիոնատեր հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից․ ովքե՞ր են նրանք (լուսանկարներ)

Ամերիկյան Veeam Software և Object First IT-ընկերությունների հիմնադիրներ Անդրեյ Բարոնովն ու Ռատմիր Տիմաշևը, որոնք ժամանակին ընդգրկված էին Forbes-ի ցուցակում, հրաժարվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից։
Այս մասին հայտնում է Forbes-ը։
Բարոնովը և Տիմաշևը 2017-ից 2021 թվականներին ներառվել են «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշային ցանկում։
Հրատարակության համաձայն՝ նրանք դարձել են ութերորդ և իններորդ միլիոնատեր-գործարարները Forbes-ի ցուցակի ներկա կամ նախկին մասնակիցներից, որոնք ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր՝ այս երկու տարվա ընթացքում հանձնել են իրենց ռուսական անձնագրերը։
Նշվում է, որ այժմ Բարոնովն և Տիմաշևն ունեն միայն մեկ՝ Կիպրոսի հանրապետության քաղաքացիություն։
Նրանք իրենք երկար տարիներ ապրում են արտասահմանում․ Բարոնովը՝ Շվեյցարիայում, Տիմաշևը՝ ԱՄՆ-ում։
Կարծիքներ