ԱՄՆ տրանսպորտային նավատորմը լավ վիճակում չէ․ մասնագիտական կարծիք

ԱՄՆ տրանսպորտային նավատորմը լավ վիճակում չէ․ մասնագիտական կարծիք

Եթե Եվրասիա մայրցամաքում պատերազմ սկսվի, ապա ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ պարտություն կկրի, քանի որ վերջինիս տրանսպորտային նավատորմը լավ վիճակում չի գտնվում։ Այս մասին գրում է «Ֆորբս» հանդեսի մեկնաբան Լորեն Թոմփսոնը։ Նա նշում է, որ Միացյալ Նահանգները մշտապես պատերազմներ են մղել իրենց տարածքներից հեռու ռեգիոններում, ուստիեւ ստիպված են եղել մշտապես զբաղվել զորքի եւ անհրաժեշտ տեխնիկայի եւ սպառազինությունների մշտական տեղափոխումներով։ Ներկայումս սակայն, ամերիկյան ռազմածովային ուժերի համար սա բավական բարդ լոգիստիկ խնդիր է, քանի որ ամերիկյան ռազմատրանսպորտային նավատորմը ներկայումս այնքան էլ լավ վիճակում չի գտնվում։ Ամերիկյան ռազմատրանսպորտային նավատորմում այժմ կա 65 ռոլկերներ, սակայն դրանց մեծ մասն արդեն հնացած են եւ առաջադրանքներ կարող են իրականացնել դրանց միայն 40 տոկոսը։ Թեեւ հնարավոր է նաեւ քաղաքացիական նավատորմի ներգրավումը, եթե պատերազմական վիճակ առաջանա, սակայն սա, ըստ Թոմփսոնի, հարցի վերջնական լուծում լինել չի կարող։ Նման դրության պայմաններում նույնիսկ ամենատաղանդավոր եւ խիզախ մարտիկների առկայությամբ նույնիսկ պարտության հնարավորությունը չափազանց մեծանում է, արձանագրել է լրագրող Թոմփսոնը։