Ադրբեջանի Վանդամ գյուղում կանգնեցրել են Վան Դամի արձանը

Ադրբեջանի Վանդամ գյուղում կանգնեցրել են Վան Դամի արձանը

Ադրբեջանական Վանդամ գյուղում կանգնեցրել են ամերիկյան մարտաֆիլմերից հայտնի բելգիացի կինոդերասան Ժան-Կլոդ Վան Դամի արձանը: Գյուղի անունը և դերասանի ազգանունը պարզապես համընկել են, ադրբեջաներենից թարգմանաբար «վանդամ» նշանակում է մոխրե տանիք, ադրբեջանցիներն էլ որոշել են օգտագործել այդ պատահականությունը: Վան Դամն էլ իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել արձանը տեղադրելու համար: Արձանը պատրաստվել է դերասանի իրական չափսերով: